Iravaban.net-ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումը։ Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 29-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 3-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Աննա Արզումանյանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:
Որոշման համար հիմք է հանդիսացել Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունիսի 25-ի թիվ ԲԴԽ-50-Ո-Կ-26 որոշումը, հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդում հունիսի 19-ին քննության առնվեց Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արդարադատության նախարարության միջնորդությունը, որը բավարարվեց, դատավորին հայտարարվեց նկատողություն։։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ հունիսի 30-ից:
Տեղեկացնում է Iravaban.net-ը։