Ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը հերքել է տեղեկությունները, թե խաղացողը մոտ է ռուսական «Կրասնոդար» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է «Матч ТВ»-ն։
Նրա խոսքերով՝ ինքը որևէ տեղեկություն չունի բանակցությունների կամ հնարավոր տրանսֆերի մասին և նշել է, որ նման խոսակցություններն իրական հիմք չունեն։ Գոլուբինը ավելացրել է, որ «ոչ մի կապ կամ քննարկում չի եղել»։
Ավելի վաղ տարածվել էին լուրեր, թե Զախարյանը կարող է 1-2 շաբաթվա ընթացքում տեղափոխվել «Կրասնոդար»։ Ներկայումս նա հանդես է գալիս իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ում, ուր տեղափոխվել է 2023 թվականին։