Եվրոպական լրատվամիջոցները հաղորդել են, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում ծայրահեղ շոգ եղանակ է հաստատվել։
Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Խորվաթիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան և Սլովակիան հայտարարել են եղանակային ամենաբարձր՝ կարմիր մակարդակի նախազգուշացման մասին։
Երեքշաբթի Հունգարիայի մայրաքաղաքում ջերմաստիճանը, կանխատեսվում է որ, կհասնի մինչև 40 աստիճան Ցելսիուսի։
Մի քանի երկրներում նախորդ օրը ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել։ Օրինակ՝ Գերմանիայում Բրանդենբուրգ երկրամասում կիրակի օրը սնդիկի սյունը բարձրացել է մինչև 41.7 աստիճան Ցելսիուս՝ սահմանելով ռեկորդ։ Բեռլինում ոստիկանությունը փողոցներում ջրցան մեքենաներ է օգտագործում՝ բնակիչներին օգնելու հաղթահարել շոգը։
Չեխիայում, Գերմանիայում և Լեհաստանում շոգի պատճառով երկաթուղային համակարգի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Շատ երկաթուղային կայարաններում բազմություններ են հավաքվել, գնացքները գերծանրաբեռնված են և հաճախ չունեն օդորակիչ, հաղորդում է The Guardian-ը։