Բրազիլիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/18 եզրափակիչ։
Կառլո Անչելոտիի գլխավորած հավաքականը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի «Էն Էր Ջի» ստադիոնում տեղի ունեցած 1/16 եզրափակչում 2:1 հաշվով պարտության մատնեց Ճապոնիայի ընտրանուն:
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ճապոնիայի հավաքականի և գերմանական «Մայնցի» կիսապաշտպան Կաիսու Սանոն:
56-րդ րոպիեն հավասարությունը վերականգնեց Բրազիլիայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն:
Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին «Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Գիմարայնշի փոխանցումն արդյունավետ օգտագործեց պաշտպան Գաբրիել Մագալյանսը` ապահովելով Բրազիլիայի հավաքականի հաղթանակը:
1/8 եզրափակիչում Բրազիլիայի մրցակիցը կլինի Կոտ դ’Իվուար-Նորվեգիա դիմակայության հաղթողը։
Կոտ դ’Իվուար – Նորվեգիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին: