Երևանում բարելավվում են կենսաապահովման պայմանները

Երևանում ջրահեռացման, հեղեղատար ոռոգման համակարգերի կառուցման ու վերակառուցման նպատակով մայրաքաղաքի 35 հասցեներում իրականացվում են նմանօրինակ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

«Դրանցից 2-ում կառուցվում և վերակառուցվում են հեղեղատարներ, իսկ մնացած հասցեներում՝ կոյուղատար և ոռոգման նոր համակարգեր։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող հ․ 95 մսուր-մանկապարտեզին հարակից տարածքում կատարվում են կոյուղագծի վերակառուցման աշխատանքներ։

Կոյուղատար համակարգ է կառուցվում նաև Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքում, որը երբևէ կոյուղացված չի եղել»,- նշվում է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment