Քպ-ն ԱԺ փոխնախագահներ է ընտրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին – Ազգ

Փաշինյանը լրագրողներին հայտնել է, թե ովքեր են լինելու ԱԺ երկու փոխնախագահները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօրվա նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնների համար ընտրվել են Հայկ Կոնջորյանը, ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահների պաշտոնին հավակնում էին նաև քպ-ական պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Ալխաս Ղազարյանը և Արման Եղոյանը։

Հատկապես շրջամառվում էր Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։

Հարցին, թե ինչու կին թեկնածու չի ընտրվել, Փաշինյանը պատասխանել է՝ փակ գաղտնի քվերակություն է եղել, չեմ կարող ասել։

ԱԺ երրորդ փոխնախագահը պետք է լինի ընդդիմությունից. օրենքի պահանջն է։

Leave a Comment