ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը՝ Ֆրանսիայի դեսպանին


Հասարակություն


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական գործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները։


Քննարկվել են նաև հայ արտադրողների և ֆրանսիական ընկերությունների միջև գործարար կապերի ակտիվացմանը, B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպմանը և հայկական արտադրանքի՝ ֆրանսիական շուկայում առաջմղմանն առնչվող հարցեր։


Leave a Comment