«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան

«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան

Մեծ Բրիտանիայի Պլիմութ քաղաքում գտնվող The Box թանգարանն ու արվեստի պատկերասրահը դարձել է 2026 թվականի «Տարվա թանգարան» մրցանակի դափնեկիր՝ արժանանալով նաև 120 հազար ֆունտ ստեռլինգ դրամական պարգևի։ Մրցանակաբաշխությունը կայացել է Լոնդոնի Royal Museums Greenwich համալիրում գտնվող պատմական Cutty Sark նավի վրա։

Ժյուրին նշել է, որ The Box-ը դարձել է այնպիսի քաղաքային թանգարանի օրինակ, որը ոչ միայն պահպանում է մշակութային ժառանգությունը, այլև մեծ ազդեցություն ունի համայնքի կյանքի վրա։ Ըստ գնահատականների՝ թանգարանը ստեղծել է ավելի քան 100 միլիոն ֆունտի առողջապահական և բարեկեցության օգուտ, տեղական տնտեսությանը բերել է 244 միլիոն ֆունտի ներդրում և համագործակցել է Պլիմութի դպրոցների գրեթե 90 տոկոսի հետ։

Պլիմութի քաղաքապետարանին պատկանող թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 2 միլիոն արվեստի գործ, առարկա և արխիվային նյութ։ 2020 թվականի սեպտեմբերին բացվելուց ի վեր այն ընդունել է ավելի քան 1,3 միլիոն այցելու։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment