Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի կառավարության որոշումը հնարավոր է չարժանանա Քնեսեթի հավանությանը

Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այդ կապակցությամբ քննադատող հայտարարություններ են տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարությունները: Իսրայելի կառավարությունը միաձայն կողմ է քվեարկել. ի՞նչ է դա նշանակում: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը այս նախաձեռնությունը որպես իր անհատական նախաձեռնություն էր ներկայացրել, բայց, իհարկե, կասկած չկա, որ դա վարչապետ Նեթանյաուհի որոշումն էր և պատահական չէ, որ կառավարության բոլոր անդամները կողմ արտահայտվեցին այս որոշման կայացմանը: Որոշման մեջ նախ հաստատվում է, որ ճանաչվում է Հայոց ցեղասպանության փաստը, 2-րդը՝ դատապարտում է ցեղասպանությունը ժխտելու փորձերը, 3-րդը՝ կառավարությունը կոչ է անում խորհրդարանին՝ Քնեսեթին, նույնպես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ այս որոշմանը ուժ տալով»,-ասել է Երկանյանը:

Որոշումը նշանակում է, որ Իսրայելն արդեն պաշտոնապես ճանաչո՞ւմ է ցեղասպանությունը: Ինչո՞ւ հիմա: Ի՞նչ կտա մեզ:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment