Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն. Իսրայելի ՊՆ-ի աղմկահարույց հայտարարությունը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել:

«Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի վրա»,-նշել է նա։

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ ​Թրամփին և Հեզբոլլահ»-ի գործունեությանը:

«Երբ նախագահ Թրամփը կապեց Իրանն ու Լիբանանը, մենք դադարեցինք Բեյրութի շենքերը քանդել։ Այս ռազմական թատերաբեմների միջև փոխկապակցվածությունը համապատասխանում է ամերիկյան շահերին, և դա մեր գործընկերության բնույթն է Միացյալ Նահանգների հետ։

Եթե լիբանանյան և իրանական ուղղությունների միջև այս կապը չլիներ, «Հեզբոլլահը» կփլուզվեր»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Leave a Comment