Լոլիկի գները նվազել են. Պապոյանը խոսում է հետևանքների մասին

Հիմա լոլիկի գները մի քանի անգամ ավելի ցածր են, քան անցած տարի, խոստովանում է Գևորգ Պապոյանը։  ՔՊ վարչության նիստից հետո լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Բնականաբար, դա արտադրողների համար խնդիրներ է ստեղծում, սպառողների համար` ուրախալի լուր է»,– հավելել է նա` պնդելով, որ Հայաստանից լոլիկ արտահանվում է ու նաև մեծ քանակությամբ հենց մեր երկրում է վաճառվում։ 

Նախարարի համոզմամբ` նոր դիվերսիֆիկացված շուկաների դեպքում արտահանման խնդիրները մինիմալի կհասնեն։ 

«Այս ամենի արդյունքում Հայաստանն ու ՀՀ տնտեսությունն ավելի ուժեղացած են դուրս գալու»,– վստահեցրել է էկոնոմիկայի նախարարը։

Leave a Comment