Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։
Այս մասին նա հայտարարել է՝ անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին։
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։