ԲՀԿ-ն Սահմանադրական դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ քվեարկության ծրարների թափանցիկությունը պարզելու նպատակով փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ այդ ծրարների, ինչպես նաև քվեաթերթիկների մատակարարմամբ զբաղվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունը։
Նա փաստել է, որ ընտրատարածքներից բոլոր օգտագործված ծրարներն ու քվեաթերթիկները համապատասխան ձևով փաթեթավորվել և հանձնվել են որպես թափոն։ Միևնույն ժամանակ, Հովակիմյանը նշել է, որ նույն խմբաքանակից դեռևս առկա են չօգտագործված ծրարներ, որոնք հնարավոր է տրամադրել փորձաքննություն իրականացնելու համար։