
Ռուսական բանակը ուղղորդվող ավիառումբերով հարվածել է Խարկովի Խոլոդնոհիրսկի շրջանին, հայտնում են տեղական իշխանությունները։
Հարվածի հետևանքով զոհվել է 23-ամյա կին, հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
«Վնասվել են նաև տրամվայ և էլեկտրացանց, ավելի քան 15 մեքենա, առևտրային շենքը և պայթյունի վայրի մոտ գտնվող տները», – հավելել է Տերեխովը։
Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ այս պահին հայտնի է 12 վիրավորի մասին։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, Ազգային ոստիկանության աշխատակիցներ, բժիշկներ, կամավորներ և կոմունալ ծառայությունների աշխատակիցներ։