Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն Թորոսյան

tert.am  Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։


 


Ինչ վերաբերում է նրան, թե ինչու  է «ՔՊ» վարչությունը որոշել ԱԺ նախագահի թեկնածուին փոխել, Թորոսյանը նշել է.


 


«Տեղի է ունեցել գաղտնի, փակ քվեարկություն։ Ինչպես շատ դեպքերում, երբ մենք մեր գործընկերներին ընտրում ենք անձերի, դա անում ենք գաղտնի քվեարկությամբ։ Լինում է քննարկում, ապա դրա ավարտին վարչության անդամներով կարծիքներ ենք արտահայտում, հետո նույն կերպ նաև վարչություն ենք ընտրել։


 


Ես վարչության անդամ եմ, նույն քվեարկությամբ վարչության նախագահն էլ ընտրվել է նույն սկզբունքով, ու այս հարցերը պարզապես տեղին չեն»,-ասաց Թորոսյանը։


 


Ապա Թորոսյանն ընդգծեց՝ այսօր ընտրելու են ժողովրդավարության սկզբունքով։


 


 


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment