Iravaban.net-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկանում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Վաղարշյան և Գր.Արծրունի փողոցների խաչմերուկում, մասնավորապես՝ Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ, իսկ Վաղարշյան փողոցից` միայն ուղիղ և աջ: