Սարսափելի հրաձգություն Գերմանիայում․ հինգ մարդ է զոհվել

Գերմանիայի հյուսիսային Շտադե քաղաքում իրականացված հրաձգության պատճառով հինգ մարդ է կյանքից զրկվել:

Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտադե քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել: 

Ինչպես հաղորդում է Տե-Օնլայն-ը, միջադեպը տեղի է ունեցել Դանկերշտրասե փողոցում, որտեղ գտնվում է մայրերի և երեխաների համար նախատեսված կացարանը: Էռ-Տե-Էլ-ը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, հստակեցրել է, որ կրակոցներն արձակվել են երիտասարդական կենտրոնի շենքում: 

«Ձերբակալվել է երկու ենթադրյալ հանցագործ, այդ թվում՝ ենթադրյալ հրաձիգը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Առկա տվյալներով՝ զոհվել է չորս կին և մեկ տղամարդ։

Leave a Comment