Iravaban.net-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկանում է, որ Հունիսի վերջին նիստում Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Երևանը քաղաքը հնարավորություն ունի ավագանու որոշմամբ Հրազդանի կիրճի համար բնության հատուկ պահպանվող համայնքային տարածքի կարգավիճակ սահմանել: Այս գործողության իրականացմամբ Երևանը, թերևս, կդառնա առաջինը՝ համայնքային հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակի շնորհմամբ, ինչը նաև առաջիկայում Հայաստանում անցկացվող COP17-ի շրջանակում կարևորագույն հանձնառություններից է: Կիրճում կատարվող և նախատեսվող բարենորոգման բոլոր գործերի նկատմամբ կսահմանվի խիստ հսկողություն և կգործեն հատուկ կարգավորումներ, ինչպես նաև դրանց հիմքում դրված կլինի առկա կենսաբազմազանության ուսումնասիրությունը՝ կենդանական և բուսական աշխարհին վնասը բացառելու համար: