Մարտինեսը պարզաբանել է, թե ինչո՞ւ է Ռոնալդուն խաղում առանց փոխարինման

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը բացատրել է, թե ինչու է ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղում առանց փոխարինումների Աշխարհի առաջնությունում և խուսափել է հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Էրլինգ Հոլանդի հետ համեմատություններից, որոնք խմբային փուլի 3-րդ տուրի Արգենտինայի և Նորվեգիայի խաղերի մեկնարկային կազմերում չէին։

«Մենք չենք համեմատում մեզ այլ թիմերի խաղացողների հետ։ Կրիշտիանուն սովոր է լինել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։

Ավելի շատ խոսքը մտավոր դիմացկունության, իր դիրքում մշտական ​​կարգապահության և մեր հարձակողական դասավորություններում անընդհատ տարածք ստեղծելու մասին է։

Կրիշտիանուի համար 90 րոպե խաղալը խնդիր չէ», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Leave a Comment