Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով, հայտնում է Turkiye-ն։

Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեն՝ իր 21-րդ նիստում, որը կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը՝ Չինաստանի Սյամեն քաղաքում։ «Դրական որոշումը թույլ չի տա Հունաստանին պահանջներ ներկայացնել այդ աղանդերի նկատմամբ», – նշում է թուրքական լրատվամիջոցը։

Թուրքական կողմը պնդում է, որ փախլավան իր ժամանակակից տեսքը ստացել է Օսմանյան կայսրության պալատական խոհանոցում և կարևոր տեղ է զբաղեցրել արարողակարգերում դեռևս Մեհմեդ 2-րդ Նվաճողի ժամանակներից։ Հունաստանը, իր հերթին, պնդում է, որ մեղրից, ընկույզից և բարակ խմորից պատրաստվող այս աղանդերը գոյություն է ունեցել Բյուզանդիայում և Էգեյան ծովի կղզիներում՝ դեռևս մինչև օսմանյան նվաճումները։

Leave a Comment