29 հունիսի 2026 – 17:35 AMT
PanARMENIAN.Net – Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում, մասնավորապես՝ Կոմիտասի պողոտա – Վ. Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ. Փափազյան – Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկ, բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում, մասնավորապես` Բուզանդի – Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան – Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից, այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի։