
«Ուզում եմ ուղղակիորեն շեշտադրել, որ այս դատավարության ընթացքում ձեր կողմից ներկայացված դիրքորոշումները, բացատրությունները, հարցերի պատասխաններն ինձ համար շատ ավելի կարևոր են»,- ՍԴ նսիտի ժամանակ դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմնյանին՝ ասաց դատավոր Երվանդ Խունդկարյանը։ «Ինչի եմ դա ասում, որովհետև պատասխանողի կողմից՝ ԿԸՀ-ի կողմից փաստերի դեմ որևէ ձև չառարկելը դա ուղղակիորեն բերում է հետևանքի, որ այդ փաստը համարվում է հավաստի՝ բացառությամբ, եթե ՍԴ կողմից ձեռքբերված այլ ապացույցներով դրանք չեն հերքվի։ Երկրոդ՝ եթե կընդունեք որևէ հանգամանք, այդպիսի հանգամանքի գոյության պարագայում դիմող կողմն ազատվելու է այդ հանգամանքների վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականությունից։ Ուստի ես շատ ավելի կարևորում եմ յուրաքանչյուր փաստարկի դեմ ձեր դիրքորոշումը»,- պարզաբանեց դատավորը։