ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան և Բաքուն կարգավորել են ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը, սակայն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել՝ հաշվի առնելով ողբերգության զգայուն բնույթը։
Միաժամանակ, Գալուզինը հայտնել է, որ ռուսական կողմը հետևողականորեն բարձրացնելու է 2025 թվականի ամռանը Ադրբեջանում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը։
Այս թեման կքննարկվի Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցի ընթացքում, և ռուսական կողմը հույս ունի, որ իր քաղաքացիները շուտափույթ կվերադառնան հայրենիք։
