Երթևեկության կազմակերպման փոփոխություններ` Երևանի մի շարք փողոցներում

Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում․ Կոմիտասի պողոտա – Վ. Փափազյան փողոցի խաչմերուկից մինչև Վ. Փափազյան – Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկ, բացառությամբ երթևեկելի մասի տեղային լայնացումների, կարգելվի փոխադրամիջոցների կանգառը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանից նաև նշել են նաև հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում, մասնավորապես`  Բուզանդի – Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան – Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից,  այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:

Leave a Comment