Թրամփը հայտնել է` ինչ է խնդրել Իրանը ԱՄՆ-ից

Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը՝ Թեհրանի խնդրանքով, կկայանա վաղը՝ հունիսի 30-ին, Կատարի մայրաքաղաք Դոհայում, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն կկայանա վաղը Դոհայում»,- գրել է նա սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Reuters-ը  The Hill-ն հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը կշարունակեն տեխնիկական բանակցությունները փոխըմբռնման հուշագրի բոլոր կետերի շուրջ։

Leave a Comment