
ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում են Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ալխաս Ղազարյանը, Հայկ Կոնջորյանը: Ասում են՝ կուսակցության ներսում թեժ պայքար է ընթանում: Առաջիկայում սպասվում է ՔՊ նիստ, որտեղ էլ կորոշվեն թեկնածուները:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, որոնցից երկուսը ներկայացնում են իշխանությունը, մեկը՝ ընդդիմությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը: