Հայաստանի լեռնային և անտառային մի շարք տարածքներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող տեղեկատվական ցուցանակներ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել այցելուների իրազեկվաածությունը և կանխել հնարավոր վտանգավոր իրավիճակները մարդու և վայրի կենդանիների հանդիումների դեպքում։
Մասնագետները նշում են, որ արջը սովորաբար խուսափում է մարդկանցից, հարձակվում է հիմնականում այն դեպքերում, երբ իրեն վտանգված է զգում կամ պաշտպանում է իր ձագերին։
Եթե արջը նկատում է մարդուն,խորհուրդ է տրվում չվազել, չշրջվել, քան որ դա կարող է առաջացնել հետապնդման բնազդ։ Խորհուրդ է տրվում նաև չկերակրել վայրի կենդանիներին։