«ՆԱՏՕ-ի երկրներն Անկարայում կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունն ու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը»․ Էրդողան

«ՆԱՏՕ-ի երկրներն Անկարայում կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունն ու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը»․ Էրդողան

ՆԱՏՕ-ի երկրներն Անկարայում կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի հակամարտությունը և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Անվտանգության նկատմամբ ՆԱՏՕ-ի համալիր մոտեցմանը համապատասխան մենք կքննարկենք գլոբալ և տարածաշրջանային իրադարձությունները, առաջին հերթին իրավիճակը Ուկրաինայում, Իրանում, Պարսից ծոցի երկրներում և Պաղեստինում»,- ասել Է նա՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի երկրների խորհրդարանների խոսնակների պատվին կազմակերպված ընթրիքին:

Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ գագաթնաժողովի առանձնահատկություններից մեկը կլինի պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության նկատմամբ հատուկ ուշադրությունը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Անկարայում՝ հուլիսի 7-8-ը։

Leave a Comment