«Թե ինչու են հիմա այդ քայլին գնում, պատասխանը կգտնեք նկարում»․ Արթուր Դանիելյան

«Թե ինչու են հիմա այդ քայլին գնում, պատասխանը կգտնեք նկարում»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ճիշտ եք անում, որ բանի տեղ չեք դնում Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչմանը: Բայց եթե հանկարծ ձեզ հետաքրքրի, թե ինչու են նրանք հենց հիմա այդ քայլին գնում, ապա պատասխանը կգտնեք այս նկարում:
Սա երկաթգիծ է, որը կառուցել էր Աբդուլ Համիդը, և որը դադարեցրել էր աշխատանքը Առաջին համաշխարհայինի ժամանակ: Հարյուր տարի անց այն վերագործարկվեց, հետն էլ դե ցեղասպանությունը «վերագործարկեցին»՝ մի տեսակ մոռանալով 3 տարի առաջ տեղի ունեցած էթնիկ զտումը Իսրայելի ռազմավարական դաշնակցի կողմից…
Երկաթգիծը վերագործարկելու համաձայնագիրը կնքվել է 2 շաբաթ առաջ: Սա Եվրոպան Մերձավոր Արևելքին կապող կրիտիկական ցամաքային երկաթգիծն է»:

«Թե ինչու են հիմա այդ քայլին գնում, պատասխանը կգտնեք նկարում»․ Արթուր Դանիելյան
«Թե ինչու են հիմա այդ քայլին գնում, պատասխանը կգտնեք նկարում»․ Արթուր Դանիելյան

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան

Leave a Comment