
«Ձեր բնորոշմամբ՝ վարչապետի կողմից ժամանակից շուտ հաղթանակ հռչակելը, կարո՞ղ էր ազդել ընտրությունների ազատ և արդար հատկանիշի վրա՝ հաշվի առնելով, որ քվեարկությունն ավարտված էր. արդյո՞ք այն կարող էր ազդել հաշվարկի վրա»,- ՍԴ նիստի ժամանակ դիմելով «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանին՝ հարցրեց դատավոր Դավիթ Խաչատուրյանը: Վարդևանյանն ասաց. «Սա ընդհանուր ընտրական գործընթացի մթնոլորտի օրինականության նկատմամբ միջամտություն է… Խնդիրը գալիս, հանգում է ամենակարևոր փուլին՝ ԿԸՀ գործունեությանը: Գտնում եմ, որ, ընդհանուր առմամբ, պետք է գնահատման առարկա հանդիսանան նաև ԿԸՀ գործողությունները՝ նշված հայտարարության հետ համադրության մեջ»: