«Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունն է, որ թյուրքական աշխարհն ընդունի մեր ընդհանուր պատմությունը, լեզուն և մշակույթը»,- Բաքվում անցկացված Առաջին թուրքագիտական համաժողովի 100-ամյակին նվիրված «Թյուրքական աշխարհի շաբաթվա» մասնակիցներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսպիսի ուղերձ է հղել։
Ուղերձում Էրդողանը նաև ասել է. «Թուրքիայի ամենաանկեղծ ցանկությունն է նաև, որ թյուրքական աշխարհը կառուցի «թուրքական դարը» մեր հին անցյալից քաղած ուժով»։