Կանադայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ։
Լոս Անջելեսում տեղի ունեցած 1/16 եզրափակչի խաղում կանադացիները նվազագույն հաշվով պարտության մատնեցին Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականին։
Ավելացված երկրորդ րոպեին աչքի ընկավ ամերիկյան «Լոս Անջելեսի» 29-ամյա կիսապաշտպան Ստեֆեն Էուշտակիուն։
Կանադան պատմության մեջ առաջին անգամ հաղթեց աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի խաղում։
1/8 եզրափակչում կանադացիների մրցակիցը կլինի Նիդերլանդներ-Մարոկկո խաղի հաղթողը։