Գերմանիայի ԱԳ նախարաը Հայաստանին օրինակ է բերել ռուսական ազդեցությանը դիմակայելու հարցում

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն անդրադարձել է այն պետություններին, որոնցից յուրաքանչյուրն իր ձևով է պայքարել ռուսական քարոզչական արշավների դեմ՝ ավելի ուժեղ դարձնելով ոչ միայն իրենց, այլև ամբողջ Եվրոպան: 

Նախարարն ընդգծել է, որ դրանք ուղղված են հանրապետությունների հասարակությունները բաժանելուն և ժողովրդավարական ինստիտուտները խափանելուն:

«Տոկունության առումով ոգեշնչման մեկ այլ աղբյուր է Հայաստանը: Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին իրենց աջակցությունը երկրի եվրոպամետ կառավարությանը՝ արտահայտելով Ռուսաստանի ազդեցությունն ու հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկություն: 

Սոցիալական ցանցերում հաճախ կարող է թվալ, թե ռուսական ազդեցությունն ամենուր է։ Բայց իրական աշխարհն այլ բան է ասում։ Ժամանակ առ ժամանակ մարդիկ տեսնում են Կրեմլի բաժանման ու իշխելու փորձերը՝ փոխարենն ընտրելով համագործակցության, ազատության և ժողովրդավարության վրա կառուցված ապագան»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳ ղեկավարը:

Նա նաև վստահեցրել է, որ Եվրոպան շարունակում է ուժեղանալ իր մոտիկ և հեռու գործընկերների հետ։

Leave a Comment