Արարատի մարզում պարեկները հայտնաբերել են մոտ 120 շիշ կեղծ օղի

Հունիսի 25-ին՝ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղի հատվածում ծառայություն իրականացնելիս պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենա։

Ստուգման ընթացքում մեքենայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ օղի, որի վերաբերյալ վարորդը՝ 24-ամյա երևանցի երիտասարդը, հայտնել է, որ դրանք ընդհանուր մոտ 120 շիշ կեղծ օղի են, որոնք ձեռք է բերել շուկայից՝ վերավաճառելու նպատակով։

Վարորդը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանություն, իսկ ավտոմեքենան կնիքվել է պահպանվող հատուկ տարածքում։

Դեպքի վերաբերյալ նյութերը փոխանցվել են Արարատի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են։

Leave a Comment