Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային ծրագրում տեղի են ունեցել փոփոխություններ․ Գայանե Ղարագյոզյան

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում ավելացել է 20 % կանխավճար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյան նշում է, որ այս փոփոխությունը շահառուների կյանքում ոչինչ չի փոխի։

«Այդ կանխավճարը ևս պետության կողմից է ֆինանսավորվելու։ Ոչ աջակցության չափն է ավելանում կամ պակասում, ոչ էլ իրենք ունեն պարտավորություն կատարել այդ վճարը։»,- անդրադառնալով փոփոխությանը՝  նշել է Ղարագյոզյանը։

Փոփոխության նպատակն է ծրարգրի ֆինանսավորման մեխանիզմի ընդլայնումը։ Ըստ Ղարագյոզյանի՝ քանի որ ծրագրի ծավալներն աճում են, բանկերի սեփական միջոցները բավարար չեն և ժամանակի ընթացքում կարող են չբավականացնել։

«Որոշում է կայացվել, որ բանկերին կմիանան ֆինանասավորող կամակերպությունները, խոսքը Ազգային հիպոտեկային ընկերության մասին է։ Սահմանվել է, որ վերաֆինանսավորման դեպքում տոկոսադրույքը կկազմի վերաֆինանսավորման տոկոսադրույքին գումարած առավելագույնը 2 տոկոսային կետ։»,-  նշել է Ղարագյոզյանը։

Leave a Comment