Ռուսաստանում տարածված վառելիքային ճգնաժամը լուրջ խոչընդոտներ է ստեղծել ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», Սիբիրում, ինչպես նաև հարավային և սահմանամերձ մի շարք շրջաններում գրանցվում են վառելիքի մատակարարման ընդհատումներ և լիցքավորման սահմանափակումներ։
Լոգիստիկ ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ վարորդները հաճախ ստիպված են լինում օրերով հերթ կանգնել, ինչն էապես նվազեցրել է բեռնատարների օրական վազքը։
Ճգնաժամի հետևանքով վառելիքային ընկերությունները կրճատել են փոխադրողների համար նախատեսված բոնուսային ծրագրերը․ զեղչերը նախկին 16%-ից իջել են մինչև 3,5%։ Մանր փոխադրողների համար գործում են լիցքավորման սահմանափակումներ, ինչը հանգեցրել է պարապուրդների և լրացուցիչ ծախսերի։
Արդյունքում՝ տրանսպորտային ընկերությունները ստիպված են եղել բեռնափոխադրումների սակագները բարձրացնել մոտ 10%-ով։
