Մադուրոն ուղերձով դիմել է վենեսուելացիներին

Մադուրոն ուղերձով դիմել է վենեսուելացիներին

Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը սպասում է ԱՄՆ-ում դատավարությանը, ուղերձով դիմել է երկրաշարժերից տուժած երկրի բնակիչներին՝ մեջբերելով Աստվածաշնչյան տողեր։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Մենք Սիլիայի հետ (Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորես-խմբ.) աղոթում ենք զոհվածների, վիրավորների, անհետ կորածների, նրանց ընտանիքների և բոլոր նրանց համար, ովքեր ամեն րոպե շարունակում են պայքարել կյանքեր փրկելու համար»,- լրատվամիջոցը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը։

Անցյալ շաբաթ երկրում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 1450 մարդ։ Եվս 3150 մարդ վիրավոր է։ 774 շենք, այդ թվում՝ հիվանդանոցներ, վնասվել կամ փլուզվել է։

Leave a Comment