ՑԱԽԱԼ-ը hարվածել է Հարավային Լիբանանում «Հեզբnլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ի պատասխան հրադադարի համաձայնագրի խախտումների՝ հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության երեք հրամանատարական կենտրոններին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ի պատասխան «Հեզբոլլահ» շարժման կողմից հրադադարի համաձայնագրի խախտումների, որոնք արտահայտվել են անվտանգության գոտում ՑԱԽԱԼ-ի զինվորների վրա շարունակական հարձակումներով, ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանի Նաբաթիա և Մայֆադուն շրջաններում «Հեզբոլլահ»-ի երեք հրամանատարական կենտրոնի»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Բացի այդ, զինվորները խոցել են հրթիռային կայանք, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ»-ի կողմից իրենց ուղղությամբ կրակ բացելու համար», – հավելել են գերատեսչությունում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment