«Հույսի խորհրդանիշ» համատարած ավերածությունների մեջ. փրկարաները շանը դուրս են բերել փլատակներց

Երկրաշարժերի պատճառով Վենեսուելայում շենքերի փլուզումից հետո ընտանիքները խուճապահար փախուստի են դիմել, իսկ բազմաթիվ կենդանիներ հայտնվել են բեկորների տակ: Այս մասին գրել է «В мире животных» ֆեյսբուքյան էջը:

Վենեսուելայում մեկ րոպեից պակաս ընդմիջումով տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերից հետո արտակարգ իրավիճակների ծառայությունները որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են փլատակներում խորը թաղված մի շան: 

Փրկարարները զգուշությամբ մաքրել են բեկորները, նախ ազատել կենդանու գլուխը, ջուր տվել նրան, ապա ձեռքերով համբերատար փորելով՝ սանտիմետր առ սանտիմետր դուրս են բերել նրան մակերես: Այս շան ողջ մնալը փրկարարներն անվանել են «հույսի խորհրդանիշ» համատարած ավերածությունների մեջ: 

Երկրաշարժերի հետևանքով, որոնց պատճառով Վենեսուելայի բազմաթիվ շրջաններ լրջորեն ավերվել են, զոհվել է ավելի քան 589 մարդ, իսկ ավելի քան 971-ը ստացել են վնասվածքներ: Մարդկային ողբերգությանը զուգահեռ տուժել են նաև ընտանի ու անթիվ թափառող կենդանիներ, և փրկարարներն անդադար պայքարել են յուրաքանչյուր կյանքի համար: Վախեցած շան համար այս անձնուրացությունը երկրորդ հնարավորությունն էր, իսկ համընդհանուր վշտի մեջ նրա փրկությունը դարձավ հիշեցում, որ յուրաքանչյուր կյանք արժանի է պայքարի:

Leave a Comment