Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:Սի Ծինփինը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Մինսկը և Պեկինը զարգացնում են բազմակողմ ռազմավարական գործընկերություն։«Մեր հարաբերությունները դիմացել են միջազգային անկայունության բոլոր փորձություններին, և մեր բարեկամությունը միայն ամրապնդվում է։ Մեր համագործակցությունը բազմակողմանի է, համընթաց քայլում է ժամանակի հետ և անընդհատ նոր արդյունքներ է տալիս։ Չին-բելառուսական հարաբերությունները հասնել են պատմական գագաթնակետի:
Մենք նաև մշտական սերտ կապի մեջ ենք միջազգային հարաբերություններում», – ասել է Չինաստանի ղեկավարը։Բելառուսի նախագահը, որը Չինաստանում է աշխատանքային այցով, նշել է, որ շատ է արժեքավոր է համարում հարաբերությունների այդքան դրական գնահատումը։«Դա այն է, ինչի մասին մենք ձեզ հետ խոսել ենք, և, գուցե, որոշ չափով երազել ենք Բելառուսի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև այս գլոբալ համագործակցության նախօրեին», – ասել է Լուկաշենկոն Սի Ծինփինի հետ հանդիպմանը։Այնուհետև Չինաստանի և Բելառուսի ղեկավարները կշարունակեն շփումն ավանդական ընտանեկան ընթրիքի շուրջ։
Գործակալությունը նշում է, որ այդ ձևաչափը շատ հեռու է դիվանագիտական արարողակարգի շրջանակներից և նախագահների միջև առանձնահատուկ անձնական վստահության նշանն է։Լուկաշենկոն Պեկին է մեկնել Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո։
Կարդացել են
3 անգամ