«Արդյո՞ք քաղաքական ուժերի առաջնորդների հռետորաբանությունը կարող էր ազդել ընտրության արդյունքների վրա». դատավորը՝ ՔՊ ներկայացուցչին

«Արդյո՞ք քաղաքական ուժերի առաջնորդների հռետորաբանությունը կարող էր ազդել ընտրության արդյունքների վրա». դատավորը՝ ՔՊ ներկայացուցչին

«ԱԺ ընտրությունների կոնտեքստում, արդյո՞ք քաղաքական միավորների առաջնորդների կամ ներկայացուցիչների հռետորաբանությունը եղել է այնպիսին, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրողի ազատ կամարտահայտության վրա ու որևէ ազդեցություն գործեր ընտրությունների վերջնարդյունքի վրա: ՔՊ ներկայացուցիչ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց՝ ոչ: Դատավորը պարզաբանեց, որ խոսքը բացառապես ՔՊ առաջնորդի մասին չէ, այլ երևույթին գնահատականի, այլ առաջնորդների հռետորաբանության մասին է: Գրիգորյանն ասաց՝ խորությամբ չի ուսումնասիրել մյուս ուժերի հռետորաբանությունը:

Leave a Comment