Հունիսի 29-ին Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Տղամարդու դին հայտնաբերել են ժամը 09։40-ի սահմաններում՝ Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտակայքում։
Հունիսի 27-ին Փամբակ գետում ավտոմեքենա էր հայտնաբերվել, փրկարարները նույն օրը սկսել էին մեքենայի վարորդի որոնողական աշխատանքները։
