Ընտրությունների ընթացքում եղած խնդիրները չեն ազդել վերջնարդյունքի վրա: Այ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Խնդիրը պարզվեց, ամենևին վիրավորելու միտում չեմ ունեցել, պարոն Վարդևանյանին ասել եմ դրա մասին, ինքն էլ ԿԸՀ-ի իր ասածը «հետ վերցրեց»»,-նշել է նա։
Հովակիմյանը հավելել է՝ պաշտպանում է նաև այն քաղաքացիների շահերը, ովքեր իրեն վիրավորում և սպառնում են։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ԿԸՀ նախագահի մասին ասել էր՝ «Ձեր մոտ դերասանական չէ, կեղծարարական էլ է ստացվում»։