ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները և շարունակել բանակցությունները՝ հիմնվելով ավելի վաղ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վրա։
Ինչպես հաղորդում է «Axios»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, կողմերը նախատեսում են հանդիպել երեքշաբթի Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Հորմուզի նեղուցի շուրջ առկա վեճը կարգավորելու նպատակով։
Պայմանավորվածության համաձայն՝ կողմերը դադարեցնում են հարձակումները, ինչը թույլ կտա ապահովել նավերի անխոչընդոտ տեղաշարժը նեղուցով։ Հանդիպումը, որն ի սկզբանե նախատեսված էր Շվեյցարիայում՝ միջուկային ծրագրի քննարկման համար, օրակարգային փոփոխության է ենթարկվել՝ պայմանավորված վերջին շրջանում տարածաշրջանային լարվածության սրմամբ (էսկալացիայով)։
Լարվածության նոր ալիքն առաջացել էր հուշագրի տարընթերցումների պատճառով, հատկապես՝ Հորմուզի նեղուցում նավերի անցման կարգի վերաբերյալ։ Իրանը պահանջում է, որ բոլոր նավերը համաձայնեցնեն իրենց երթուղիները Թեհրանի հետ։
Ինչպես նշում է «Axios»-ը, իրավիճակը սրվել էր հունիսի 25-ին սինգապուրյան «Ever Lovely» բեռնատար նավի վրա կատարված հարձակումից հետո, ինչին հաջորդել էին ամերիկյան և իրանական կողմերի փոխադարձ հարվածները։
