27 հունիսի 2026 – 12:19 AMT
PanARMENIAN.Net – 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 1313 հանցագործություն, իսկ համատեղ միջոցառումների ընթացքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է մոտ 147 կգ թմրամիջոց, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:
Հունիսի 26-ը աշխարհում նշվում է որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օր։
Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին հինգ տարում Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ։ Խոսքը վերաբերում է ինչպես թմրանյութի գործածմանը՝ առանց կախվածության համախտանիշի, այնպես էլ արդեն ձևավորված կախվածությամբ դեպքերին: