27 հունիսի 2026 – 12:21 AMT
PanARMENIAN.Net – Եթե ՍԴ-ն համապատասխան որոշում կայացնի, պետք է պատրաստվենք ընտրություններին, հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե ՍԴ-ն որոշում կայացնի անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, արդյոք ՔՊ-ն պատրաստ կլինի մասնակցել նոր ընտրությունների:
«Եթե ՍԴ-ն այդպիսի որոշում կայացնի, պետք է պատրաստվենք ընտրություններին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ին անցկացված ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ Նիստին որպես ՔՊ-ի ներկայացուցիչ մասնակցում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Հայաստանում հունիսի 7-ին անցկացված ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։
Հունիսի 26-ին ՍԴ-ն սկսել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։ Ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան են դիմել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։