Այսօր՝ ժամը 04։50-ի սահմաններում, Երևան–Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, հրշեջ-փրկարարները մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած հրդեհը, հայտնաբերել են 3 քաղաքացու կիսամոխրացած մարմիններ։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Որոշ ժամանակ անց նույն տարածքում փրկարարները հայտնաբերել են ևս մեկ կիսամոխրացած մարմին։