Գիտնականները որպես առաջին գրքեր են համարում Միջագետի սեպագիր գրություններով կավե տախտակները, որոնց վրա հին մարդիկ գրել են կարևոր տեղեկություններ օգտագործելով սրած բամբուկե փայտիկ։ Դրանց բովանդակությունները հիմնականում եղել են առօրեական՝ որքան է ծախսվել և որքան է ստացվել։ Հնագետների կողմից հայտնաբերված նման ամենահին սեպագիր տախտակը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 3500 թվականով: Սեպագիր գրությամբ կավե այդ տախտակները տեղադրվել են հատուկ պահեստավորման տուփի մեջ, որը, ըստ էության, եղել է պատմության մեջ առաջին գրքի կազմը: Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալը, ով կառավարել է մ.թ.ա. 7-րդ դարում, եղել է նման կավե գրադարանի առաջին ստեղծողը։ Նրա հավաքածուն ներառում էր տասնյակ հազարավոր գրքեր գիտելիքի տարբեր ոլորտներից՝ մաթեմատիկա, բժշկություն, պատմություն, աշխարհագրություն։ Բայց լուրջ հրդեհ է տեղի ունեցել, որն ամբողջությամբ ոչնչացրել է թագավորական պալատի շքեղությունը, սակայն որոշ կավե գրքեր չեն վնասվել։ Ասորեստանի և Բաբելոնի մտածողների գրական ստեղծագործությունները պահպանվել են մինչ օրս։
Հին եգիպտացիները գրելու համար օգտագործում էին պապիրուս՝ Եգիպտոսում տարածված և գետի ափերին աճող եղեգ բույս։ Նրա երկար ցողունները կտրում էին շերտերով, չորացնում, սոսնձում և քարերով հարթեցնում։ Նման պապիրուսային ժապավենների վրա նրանք գրում էին բարակ սրած եղեգներով և բնական ներկերով։
Նախքան թղթի հայտնագործությունը Չինաստանում բամբուկն էր օգտագործվում գրելու համար։ Առաջին չինական գիրքը, որը հասել է մեզ՝ մ.թ.ա. 868 թվականի «Ադամանդե սուտրան» է, որը գրվել է բամբուկի շերտերի վրա։ Այդ գրքի բովանդակությունը ոչ միայն շարունակական է, այլ նաև կարելի է ասել տպագիր, տառերը գրելու համար օգտագործվել են կլիշեներ: Ամբողջ գիրքը հավաքված է մեկ հինգ մետրանոց գլանափաթեթի մեջ:
Հնդկաստանում էլ բամբուկն ու կենդանիների կաշին էին օգտագործում որպես գրելու նյութ, սակայն ավելի հաճախ օգտագործում էին արմավենու չորացած ու հարթեցրած տերևները։ Գրելուց հետո դրանք խնամքով կարվում էին և ամրացվում փայտե կապի միջոցով:
Հնագույն Պերգամոն քաղաքը (այժմ Բերգամոն՝ Թուրքիայում) ժամանակին եղել է Փոքր Ասիայի Պերգամոնի թագավորության մայրաքաղաքը։ Այնտեղ գտնվող գրադարանն իր դարակներում պահում էր ավելի քան 200 հազար գիրք։ Ձեռագրերը ստեղծվել էին փիլիսոփաների կողմից մագաղաթի վրա՝ հատուկ նյութ, որը պատրաստված է կենդանիների մշակված կաշվից: Մագաղաթը դաբաղած և մշակած կաշվի է: Մագաղաթյա էջերի վրա են գրված քրիստոնեական ուխտերն ու պատգամները: Հին հայերը ևս գրելու համար օգտագործել են մագաղաթներ:
Արդեն միջնադարի առաջին գրքերը ձևով գրեթե չէին տարբերվում ժամանակակիցներից։ Դրանք բազմաթիվ էջերից էին բաղկացած և ունեին կազմ։ Նման գրքերը շատ թանկ էին։ Մեկ գրքի պատրաստման համար պահանջվում էր մինչև 500 կենդանիների կաշի և 2-3 տարվա աշխատանք դպիրների և նկարիչների կողմից: Դրանք հաճախ զարդարվում էին ոսկով և թանկարժեք քարերից կազմված շրջանակով։ Հետագայում թղթի տարածման արդյունքում գրքերի հետ կապված խնդիրները հեշտացել են:
Կ. Խաչիկյան