Ջրասուզակները Պրիմորյեում երեխայի դիակ են հայտնաբերել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի Խորոլսկի շրջանում փրկարարները հայտնաբերել են ջրամբարում խեղդված 9-ամյա տղայի մարմինը, հայտնում է Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել Յարոսլավսկի քաղաքատիպ ավանի մերձակայքում գտնվող ջրամբարում։ Նախնական տվյալներով՝ երեխան հունիսի 28-ի կեսօրին փչովի ներքնակի վրա լողալիս հայտնվել է ջրում և խեղդվել։

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ջրասուզակները երեխայի մարմինը հայտնաբերել են ափից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ շուրջ 3 մետր խորության մեջ։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment