Լուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի. քաղաքապետ

Լուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում խցանումների թեմային։

«Մեր փողոցներն ավելի լայնանալու հնարավորություն չունեն։ Այո՛, ունենք շինարարություններ, նոր կամուրջների կառուցման ծրագրեր ունենք, բայց, այնուամենայնիվ, Երևանի, հատկապես՝ փոքր կենտրոնի փողոցներն ավելի լայնանալու հնարավորություն չունեն։ Եվ եթե մենք տարեցտարի ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում ուղևորահոսքի մեջ, առաջին բանը, որ պետք է անենք, հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր տալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան էլ ավելի արագ։

Եվ երկրորդ՝ քաղաքի մուտքերի մոտ ու տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, երբ մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարժվելու են հանրային տրանսպորտով, որովհետև ուղղակի այլ լուծումներ Երևանում ու մյուս քաղաքներում հորինված չեն։

Եթե մեքենաների քանակն ավելանում է, միակ լուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի, իսկ մեքենաները պետք է ավելի քիչ մտնեն այն հատվածներ, որտեղ գերծանրաբեռնված է»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment